
Ժողովո՜ւրդ, ՔՊի բոստանում նոր հանճար է բուսնել։ Գյումրու քաղաքապետի ԺՊ-ն է իր դարակազմիկ տեսությունը ներկայացրել 44օրյա պատերազմի ու Արցախի հանձնման մասին։ Ի՞նչ է ասում Սարիկը։
1. Արցախը Նիկոլը չի հանձնե։ Բոլոս ենք հանձնել։
2. Հանձնել ենք, որովհետև չենք կռվել։
3. Չենք կռվել ես (Սարիկը), դու (Մակարյան Վահեն), Ալենն ու Նիկոլը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել։
Որ ճիշտն ասեմ, մեկ ուզում էի քֆուրախառը մտնեի, բայց լավ, էս մի զարկն էլ թող ձեզ լինի, ցիվիլ անցնենք էս կետերով։
1. Արցախը հանձնել է Նիկոլը։ Նա դա արելի է պետական մասշտաբի սաբոտաժ կազմակերպելով, իսկ հետո համապատասխան փաստաթղթեր (Նոյեմբերի 9, Պրահա) ստորագրելով, իսկ վերջին 2 տարին դա անում է գրեթե իր ամեն հրապարակային ելույթում՝ համառորեն ու առանց տողատակերի։ Նենց որ, Սարիկ ջան, հենց Նիկոլն էլ Արցախը հանձնել է ու անգամ ինքը դա չի հերքում, ինքը միայն փորձում է կռուտիտ անել, որ դա իրենից կախված չէր և ամեն ինչ կանխորոշված էր։ Պետք չի Նիկոլից ավելի Փաշինյան լինել, մեկ է՝ չես կարող։
2. Եթե չենք կռվել, ապա 44 օր ի՞նչ էր կատարվում Արեգասարից մինչև Արաքս գետ ձգվող շփման գծում։ Եթե չենք կռվել, էդ մեր հազարավոր զոհերն ինչի՞ց զոհվեցին՝ քովիդի՞ց։ Եթե չենք կռվել, ապա Ադրբեջանի պաշտոնապես հաստատված 3+ հազար, իսկ իրականում մինչև 14000 զոհը որտեղից եղա՞ն։ Էկան Արցախը տեսան ու բերկանքից մեռա՞ն։
3. Սարիկ ջան, խնդիրն այն չէ, որ դու, Նիկոլը, Ալենը ու ձեր մնացյալ սաստավը չեք կռվել։ Դրա հետ դեռ կարելի է հաշտվել ու ապրել։ Ձեր քաղաքական թիմն ու յուր արբանյակները ոչ միայն չեն կռվել, այլ կռվողներիս թիկունքում ըստ էության երկորդ ճակատ էին բացել ու թիկունքից էին հարվածում ու դեռ հարց է, թե 44օրյայի այն արդյունքները, որ կան՝ որքանով կարել է վերագրել Ադրբեջանի ԶՈւ ջանքերին, իսկ որքանով ձեր՝ թիկունքից հարվածներ հասցնող ու ամբողջ պատերազմի ընթացքը՝ իր բոլոր մակարդակներում սաբոտաժի ենթարկող քաղաքական թմին, որին դու անդամագրվել ես ու որի արժեքները, քո իսկ խոսքերով՝ կիսում ես։
4. Թող ինձ ների Սարիկը, բայց ինքը ղալլաթ ա արել, ոնց որ ղալլաթ են արել էդ խոսույթն ու մտայնությունը տարածողները։ Այսպիսիք քիչ չեն։ Թե բա՝ ով կռվում էր՝ զոհվավ։ Այսինքն՝ ով չի զոհվել՝ չի կռվել էլի, թթվի քար էր խրամատում, պատերազմի գնալն ու ողջ մնալն էլ շանտղություն ա, պետք է անպայման զոհվես, թե չէ՝ հաշիվ չի։ Կրկնում եմ՝ ղալլաթ ա արել Սարիկն էլ, տենց բան ասողն էլ, մտքի ծերով տենց բան անցկացնողն էլ։ Էդ էր մնացել պակաս, մի հատ էլ սկսեինք արդարանալ, թե ոնց ենք համարձակվել ողջ մնալ։
Ցիվիլի մեջ մնալով՝ պարզապես հորդորում եմ Սարիկին քիչ խոսալ։ Քիչ խոսա ու շատ կեր, մանավանդ, որ դու ես ասում, որ ինչ մտել ես ՔՊ՝ 7 կիլո նիհարել ես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել