Յուրաքանչյուր շատ զարգացած տեխնոլոգիա չի տարբերվում մոգությունից: © Արթուր Քլարկ
Սան-Ֆրանցիսկոյի «Bot and Dolly» դիզայներական ստուդիան իրենց BOX նախագծում ցույց են տվել, թե ինչպես է արվում իրական մոգությունը: Երկու շարժական մոնիտորների և նրանց վրա պատկերների պրոեկցիայի միջոցով, երիտասարդները կարողացան ցույց տալ տարածության տրանսֆորմացիայի, լևիտացիայի և հատման էֆեկտները: Դա նման է գեղադիտակի: Պատկերներն անընդհատ շարժվում են, բազմանում և բաժանվում:
Չափազանց դժվար և տանջագին աշխատանքի շնորհիվ ստացվեց այս հոլովակը, որը նկարահանվել է իրական ժամանակում և առանց որևէ մոնտաժի:
Էֆեկտների ստեղծման համար դիզայներներն օգտագործել էին 3D-մոդելավորում, լուսային մոդելներ և իրական և թվային տարածությունների փոխազդեցությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



