
«…Աշխարհում տիրող իրավիճակը, արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ և կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ որ դրանք դժվար կլինեն…»,-Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը հայտարարել է Ալենը՝ ընդգծելով, որ Հայաստանը բռնել է ժողովդավարութան ճանապարհը:
Հուզիչ է հնչում, այնպես չէ՞… Իրականում անհասկանալի է, թե որն է Ալենի պաթոսի առիթը: Օրինակ՝ երբ Արցախում տեղի ունեցավ բացահայտ էթնիկ զտում, իսկ աշխարհը մի «պու» անգամ չասեց, Հայաստանը ժողովրդավարության ճանապարհը չէ՞ր ընտրել դեռ: Հայաստանը 2018-ից ի վեր ժողովրդավարության ճանապարհով է ընթանում, եթե, իհարե, հավատանք Նիկոլի բարբաջաքներին, ո՞ւր է արդյունքը, որտե՞ղ այն փնտրենք: Ալենն արձանագրում է, որ Արցախում մարդասիրությունը պարտվեց, բայց հարց՝ կպարտվե՞ր, եթե իսկապես Հայաստանն Արևմուտքին պետք լիներ, եթե հայի տառապանքը որևէ մեկին հուզեր: Կամ ի՞նչ է նշանակում «ճիշտ որոշումների» մասին Ալենի հայտարարությունը, ո՞վ է ՔՊ-ին տվել իրավունք՝ ինքնագլուխ որոշումներ ընդունելու ու Հայաստանը վտանգի մատնելու, թե՞ դա էական չէ. էականն ալենների իշխանության պահպանումն է:
Սրանք բացահատորեն որոշել են Հայաստանն Ուկրաինայի ճակատագրին արժանացնել՝ թքած ունենալով, թե հասարակությունն ինչ է ուզում, համաձայն է դրան, թե՝ ոչ: Ընդ որում՝ Հայաստանը դարձնում են Ուկրաինա մի դեպքում, երբ ռուսերի գործերը լավանոմ են, ինչը լրջագույն հարցականի տակ է դնում այս իշխանության խոհեմությունն ու իրական ծագման խնդիրը: Բայց ո՞վ չգիտի, թե որտեղից են ծագել Էրդողանի բճերը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3782
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել