
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդու սեռական խանգարումների, օրինակ էրեկտիլ դիսֆունկցիայի (սեռական թուլության) բուժումը առավել արդյունավետ է լինում, երբ պացիենտը իրեն աջակցող կին կամ զուգընկերուհի ունի: Մի քանի խորհուրդ պացիենտի զուգընկերոջը՝ Զուգընկերը կարող է պացիենտի հետ այցելել բժշկի, այդ կերպ պացիենտը կզգա, որ իրեն սիրող և աջակցող զուգընկեր ունի: Շփվեք: Օգնեք տղամարդուն հարմարավետ զգալ էրեկտիլ դիսֆունկցիայի մասին խոսելիս ՝ ֆիզիկական կողմերից մինչև զգացմունքային հարցեր: Եղե’ք ոգեշնչող և լավատես: Հասկացեք, որ էրեկտիլ դիսֆունկցիայի հաղթահարումը ժամանակ է պահանջում: Որոշ տղամարդիկ հնարավոր է փորձեն տարբեր բուժումներ, նախքան նրանք գտնեն, թե որն է իրենց համար լավագույնը: Համբերությունը և մտերմության այլ եղանակներ փորձելու պատրաստակամությունը `սեռական հարաբերություններից բացի, կարող է բարոյական աջակցություն լինել տղամարդու համար և ստիպել նրան զգալ, որ նա դեռ ցանկալի է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել