Վանաձորի առեւտրի կետերում շուրջ 2 ամիս է ՝ վաճառվում են անհայտ ծագման, առանց որեւէ մակնշման, կասկածելի մեծության հավկիթներ, որոնց գները 2 ամսվա ընթացքում 55-ից դարձան 70, տեղ-տեղ նույնիսկ ՝75-80դրամ: Այդ ֆոնի վրա աճել են նաեւ այսպես կոչված ,,տնական,, հավկիթների գները ՝ դառնալով 100դրամ :. Նկատի ունեցեք ՝ ոչ Ամանոր է, ոչ էլ Զատիկ, պարզապես ՝,,վերեւներում,, երեւի ,,շատ խառն,, են մաքսայինաեվրոպախառն, ու, լավագույն դեպքում, սա շուկայական ,,մաֆիայի,, կերած բողկերն են , որոնք ,,պղտոր ջրում ձուկ որսալու,, լավագույն ժամանակն են ընտրել: Ամենայն հավանականությամբ, ՏՄՊՊՀ-ն այդ հարցով չի զբաղվում, քանի որ վաճառքի հանված հավկիթներն, ըստ տեղեկությունների, ներմուծված են, ուստի տեղական արտադրողների շահերի պաշտպանության հարց չկա: Այ եթե տեղական արտադրողը փորձեր էժան ձու վաճառել, այդ դեպքում կտուգաներ ՏՄՊՊՀ-ն. այնպես, ինչպես մի քանի տարի առաջ: Հետաքրքիրն այն է, որ սպառողների իրավունքների, սննդամթերքի անվտանգության հարցերով զբաղվող որեւէ կազմակերպություն էլ չի ահազանգում այդ մասին: Դե երեւի իսկապես որոշել են հայ ժողովրդին վարժեցնել թանկ գնի վրա: Իսկ որա՞կը. մարդիկ չգիտեն, թե ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ է արտադրել այդ հավկիթները, որոկյա՞լ են, անորա՞կ են, առողջության համար վտանգավոր չե՞ն: Եվ քանի որ պաշտոնապես Հայլուրն էլ է հայտնել, որ տեղական ձուն արտահանվում է, ուստի մնում է եզրակացնել, որ այդ հավկիթներն իսկապես ներմուծվում են: Բայց որքանո՞վ է տրամաբանական, երբ տեղական հավկիթն արտահանվում է, իսկ ,,դրսից,, ներկրվում է կասկածելի որակի ձու ՝ ,,սուպեր,,գնով:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/09/blog-post_26.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել