Հարցին՝ Արցախի վերաբերյալ բանակցային փաթեթներում միշտ հավասարության նշան է դրվել տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման իրավունքների միջև, ուստի կարո՞ղ ենք ասել, որ ինքնորոշման իրավունքը պարտվեց, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է՝ նկատելով, որ եթե խոսվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա այն որպես պետություն չի ճանաչվել ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ըստ նրա՝ Հայաստանն էլ է ընդունել ու ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում՝ Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր, իսկ ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022-ին, Պրահայում, ստում են. Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած, և այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները:

Իհարկե, առաջին բանը, որ աչքի է զարնում, նիկոլահաճո հայտնի թեզի շեշտադրումն է՝ թեզ, որը ՔՊ-ականներն անդադար օգտագործել ու օգտագործում են՝ ընդդիմության օբյեկտիվ փաստարկներին ինչ-որ բան հակադրելու կամ նույնիսկ նախկին իշխանություններին Արցախը տալու համար դատափետելու: Բայց հարցն այստեղ ավելի խորքային է. դեսպանը փաստացի փակված է համարում Արցախի հարցը՝ բարձրացնելով Հայաստանի գոյատևել-չգոյատևելու խնդիրը: Ասելով, թե այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները՝ դեսպանը փատացի աչք է փակում Արցախի էթնիկ զտման փաստի վրա՝ այն, ըստ էության, լեգիտիմացնելով, քանի որ ցանկանում է թերթել Արցախի էջն ու բացել Հայաստանինը՝ հիմա էլ այն առևտրի առարկա դարձնելով: Սա պարզորոշ կերպով ցույց է տալիս, թե ում հորդորներով է Նիկոլը Արցախը հանձնել թուրքերին, արցախցիներին էլ տնավեր սարքել, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, որ ամեաբարձրը միջազգային ասպարեզում հենց Ֆրանսինա էր աղմկում:

Նիկոլին այս ամենը ձեռնտու է, քանի որ նրա համար թիվ մեկ խնդիրը սեփական իշխանության պահպանումն է՝ անկախ նրանից՝ ով ինչպես է հայ ժողովրդից իր «ձեռքերը լվանում», և դեսպանի վերոհիյալ հայտարարությունը բացահայտ փորձ է՝ Նիկոլի «երեսը լվանալու»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել