Նախապես տելեգրամյանն որոշ ալիքների կողմից տարածված այն տեղեկությունները, որ առաջիկայում հնարավոր է՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հետ կանչվի, կարծես հաստատվում են մամուլում տեղ գտած որոշ լուրերի ուժով: Մասնավոևապես՝ լուրեր են շրջանառվում, որ Թրամփի թիմը մտադիր է մի քանի երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող ԱՄՆ դեսպանների հետ կանչել: Ասոմ են՝ Պետդեպը վերջերս հետկանչի դիվանագիտական նոտաներ է հղել Կիևում ԱՄՆ դեսպան Բրինքին, Հայաստանում դեսպան Քվինին ու Վրաստանում դեսպան Դուննիգանին: Մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել փաստը, որ Քվինը, որ Ուկրաինայից է գործուղղվել այստեղ, վերջին շրջանում բավական պասիվացել է, ասես ընդհատակ է անցել:

Եթե հաստատվեն այս տեղեկությունները, ապա Նիկոլի «բանը կարող է բուրդ լինել». Թրամփի արտաքին քաղաքականությունը կտրուկ կարող է տարբերվել Բայդենի քաղաքականությունից, իսկ դա ուղիղ կերպով ազդելու է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: ԱՄՆ-ից աջակցություն չստանալու դեպքում ՔՊ-ի միակ հույսը մնալու են Եվրոպայի լիբերալ շրջանակները, բայց դա էլ կարող է հույս չլինել, քանի որ Եվրոպայում նույնպես տեկտոնական տեղաշարժեր կարող են գրանցվել, և իշխանության կարող են գալ նրանք, ովքեր ՔՊ-ի հովանավորների հետ ոչ մի կապ չունեն: Արդյունքում Նիկոլը կարող է մնալ լրիվ անտեր:

Նիկոլի հույսը թերևս կմնա միայն Էրդողանը, բայց հարց է, թե վերջինիս պոտնեցիալը որքանով կբավականացնի՝ Նիկոլին աթոռին սոսնձված պահելու, եթե հայտնի է,որ ՌԴ-ն ու Թեհրանն այդ հարցում հակառակ տեսակետն ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել