
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ:
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության միջոցով: Նախարար Միրզոյանն ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ենթակառուցվածների զարգացում ու դիմակայունության ամրապնդում, փոխգործակցության և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:
Տարբեր ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման համատեքստում Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը գոհունակությամբ ընդգծել են Նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան և մտքեր փոխանակել հետագա ծրագրերի շուրջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid0fkQSzG5bHkVD8NimectQGa8TdavGVXkUsM3LKYFd697Qex6vsmpk6GoqzUjVLs1Nl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել