Էդգար Ղազարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և նրա հնարավոր դատական գործընթացը խոսքի ազատության դեմ ուղղված քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Այս գործը նպատակ ունի լռեցնել քաղաքական այլ հայացք ունեցող գործիչներին և ստեղծել վախի մթնոլորտ՝ խոչընդոտելով հանրային բանավեճը և ժողովրդավարական սկզբունքների կիրառումը։
Ակնհայտ է, որ այս գործընթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակներ է հետապնդում՝ ճնշելու ընդդիմադիր ձայները և սահմանափակելու հասարակական քննադատությունը։ Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է, և ցանկացած փորձ այն սահմանափակելու՝ ուղղակի սպառնալիք է մարդու հիմնարար իրավունքներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել