Երևանում առատ ձյուն է տեղում, կանխատեսվող եղանակից պարզ է դառնում, որ գիշերը սառած և ձնածածկ են լինելու Երևանի փողոցները, իսկ Երևանի քաղաքապետարանը չի կատարել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ընդունված ՀՀ կառավարության այն որոշման պահանջները, որով ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում ավտոբուսների և տրոլեյբուսների) անվադողերը 2024 թվականի դեկտեմբերից պետք է փոխվեին ձմեռայինի։ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը «Առավոտ» օրաթերթին դեռ օրեր առաջ հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը ոչ միայն չի կատարել ՀՀ կառավարության որոշման պահանջները, այլև չի պատրաստվում կատարել, իսկ ոստիկանությունը քաղաքապետարանի նկատմամբ ոչ մի միջոց չի կիրառել։ Փաստորեն, ձմեռային անվադողներով երթևեկելու անվտանգության այդ պահանջը չկատարելու հետևանքով վտանգի թիրախում հայտնվել են հարյուր հազարավոր մարդիկ, իսկ պարոն Օպելչուկը ոչ միայն համբալի, այլև «շան տեղ» չի դնում գեղերից մեկից Երևան եկած, իսկ Երևանցիներին գույքահարկ չվճարելու համար Երևանից վռնդել պատրաստվող Նիկոլ Փաշինյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել