
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավորին՝ խնդրելով ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅԱՆ ՆԵՐՔՈ ժամանակավորապես դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի ՀՀ-ից բացակայելու արգելքը` հիմնավորելով, որ վերջինս մի քանի օրով կարևոր գործուղում ունի արտերկիր, սակայն դատարանը մերժել է։
Սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի հեղինակության մասին:
Պատկերացնում ե՞ք, որ այն դատարանը, որի հետ իշխանությունը ինչպես ուզում վարվում է և ինչ վճիռ ուզում է` ստանում է, թքած ունի այն հանգամանքի վրա, որ գործով անցնող զինվորականի վարքի համար երաշխավորում է ԳՇ պետը ու այդ հանգամանքը դատավորի համար որևէ նշանակություն կամ լրջություն չի պարունակում:
Նոր բան չեմ ասում, ուղղակի արձանագրում եմ փաշինյանական դատարանի վերաբերմունքը ՊՆ ղեկավարության նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0uRhswVv5c7ZzFEdMYd3pxQXYxtuDx8JYHD6Bimpdvbon4aPnfp7gD2iN7YCyL6rkl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել