Գիրք նվիրելը, իհարկե, հրաշալի բան է, բայց առավել կարևոր է այն, թե ով է այն նվիրում: Համաձայնեք, որ Նիկոլի ստորագրությամբ գիրք նվեր ստանալը չի կարող ուրախալի իրադարձություն լինել. դա այն ստորագրությունն է, որի ուժով Արցախը որպես Ադրբեջան է փաստաթղթով հռչակվել:
Ցանկացած քաղաքացու համար պատիվ է՝ սեփական երկրի ղեկավարի կողմից նրա իսկ ստորագրությամբ գիրք նվեր ստանալը, բայց, ցավոք, ոչ Հայաստանի դեպքում. այստեղ ամոթ է, քանի որ ղեկավարը Նիկոլն է, որի ստորագրությունը թշնամուն է ծառայել:
Նիկոլը երևի փորձել է գրքերի օգնությամբ սեփական փիառն անել, բայց ակնհայտորեն դա նրա մոտ չի ստացվել. գիրք չէ, զբոսանավ էլ անցորդներին նվիրի, էլի չի կարողանալու սեփական վարկանիշը բարձրացնել, քանի որ վաղուց է բանը բանից անցել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3760
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



