«Պսիխ» մականվամբ հայտնի ՔՊ-ական Թորոսյան Արսենը «Ազատության» եթերում կոչ է արել մոռացության մատնել Արցախի հարցն ու դադարել այն անընդհատ բաձրաձայնել, քննարկել, քանի որ, ըստ նրա, ընդդիմությունն այդ հարցը շահարկում է՝ քաղաքական դիվիդենտներ քաղելու համար: Ըստ «Պսիխի»՝ ավելի կարևոր հարցեր կան՝ Հայաստանին հուզող, ուստի չարժե ընդդիմության «ջրաղացին ջուր լցնել»:

Թուրքական օրակարգի այս սպասարկուի կոչն ամբողջությամբ բխում է Իլհամի սրտից. որքան արագ մոռացության տրվի Հայաստամում Արցախի թեման, այնքան արագ ու արդյունավետորեն օրակարգ կմտցվի Սյունիքի ու Սևանի հարցը: Առաջին հայացքից բացառապես ներքաղաքական պատճառներով պայմանավորված «Պսիխի» կոչն իրականում խորքում թուրքերի շահերի սպասարկման հարցն է լուծում:

Եթե չլինի ընդդիմությունը, եթե պակասի Արցախի մասին խոսույթը, ապա, ըստ «Պսիխի», Նիկոլի վիճակը կարող է բարելավե՞լ: Բայց կա՞ գոնե մի ոլրոտ, որը ՔՊ-ն վերջնականապես մաղբուն չի արել…

Պսիխը, իհարկե, կնախընտրեր, որ դաշտում համատարած լռություն տիրեր, որ իրենց բացերը չերևային, որ Նիկոլի դավաճանությունը մոռացվեր, բայց 21-րդ դարում, երբ, ըստ էության, ապրում ենք բաց ինֆորմացիայի դարաշրջանում, «Պսիխի» երազանքները դատապարտված են ձախողման: Արցախի մասին խոսվել է, խոսվում է ու խսվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հայը կա,քանի դեռ արցախցին իր տուն չի երադարձել, իսկ չխոսողները չեն կարող հայ կոչվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել