
Իսկապե՞ս… Հետաքրքիր է՝ այդ երբվանի՞ց Նիկոլի իշխանությունը կատարելության մարմնավորում դարձավ: Օրինակ՝ հնարավոր չէ՞ր 2020-ի պատերազմից առաջ նման արժեհամակարգ դավանել ու չստիպել Նազարյան Լենային արտահայտվել ու բացահայտել, թե իրականում ինչու պատերազմ եղավ: Հիշեցնենք, որ Լենան հայտարարել էր, որ եթե պատերազմ չսանձազերծվեր, ապա իրենց հասարակությունը դավաճան կասեր: Այսինքն՝ ի սկզբանե պոպուլիստ Նիկոլի խնդիրը եղել էր ոչ թե պետության շահերից բխող, պատասխանատու որոշումներ ընդունելը, այլ սեփական ռեյտինգը բարձր պահելը նույնիսկ եթե դրա գինը մի ողջ սերնդի կոտորածն էր լինելու:
Միայն թերևս Չախոյան Տարոնի հիվանդ երևակայության մեջ կարող են տրանսպորտի գների անիմաստ թանկացումը, հարկային տեռորն ու «համընդհանուր հայտաարագիր» կոչվող խեղկատակույունները դիտարկվել որպես պետությունն ամրապնդող բաներ: Իրականում ոչ թե պետությունն է ամրևապնդվելու, այլ ընդամենը ՔՊ-ական ժեխի ֆինանսական դրությունն է էականորեն բարելավվելու:
Իսկ թե ինչու են այսպես վարվում, պարզ է՝ հնարավորինս «քերում են», որ դրա մի մասը փոխանցեն իրենց արտերկրյա տերերին, մի մասն էլ հետ գցեն՝ երկրից թռնելու ժամանակ օտար ափերում դատարկաձեռն չհայտնվելու համար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3756
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել