Մեկնաբանելով երկրորդ նախագահի ասուլիսը՝ քաղաքական դաշտում սուբյեկտ դառնալու հավակնություններ դրսևորող Աղազարյան Հովիկը հայտարարել է, թե մի կողմ թողնելով իշխանությունների պատասխանատվության աստիճանի գնահատման հարցը՝ ինքը վստահ է, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, ցանկության դեպքում, կարող էին թույլ չտալ դեպքերի նման ընթացք։ ««Ինչու՞ չեն արել» հարցըպատասխան է պահանջում»,-գրել է Հովիկը՝ խոսելով Բաքվում դատվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարության հարցի շուրջ:
Միանգամից հարց է առաջանում՝ ո՞րն է Հովիկի այս գրվածքի իմաստը: Հովիկը հայտարարել է, թե ինքն ու Ասլանյան Հակոբը դարձել են Նիկոլի քաղաքական թշնամիները, քանի որ հանկարծ հասկացել են, որ նա երկիրը սխալ ուղղությամբ է տանում: Ասում են, որ նույնիսկ Աղազրայան Հովիկը կարող է իմպիչմենթ նախաձեռնել ԱԺ-ում՝ փորձելով Նիկոլին տապալել:
Այս գրառումից կարող է ստեղծվել տպավորություն, թե նախագաները դեռ մի բան էլ ուրախ են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է Արցախում, քանի որ ցանկության դեպքում նրանքկարող էին այդ սցենարը կանխել: Բայց արդյոք Հովիկը նախագահների կարողությունները չի՞ գերագնահատում:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայիս ճակատագիրն իրականում խորքային հարց է և ինչ-որ իմաստով արդյունք է նաև ռուս-ադրբեջանական պայմանավորվածության: Ռուս-ադրբեջանական պայմաավորվածութուններ, իհարկե, չէին լինի, եթե Նիկոլը չլիներ իշխանության: Այս իմաստով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայիսճակատագիրը հետևանք է առավելապես 2018-ին տեղի ունեցած «հեղափոխության», և եթե իսկապես Աղազարյան Հովիկի պնդումը ճիշտ լիներ, և ասենք նույն երրորդ նախագահի հնարավորութունները լինեին անսահման, ապա Նիկոլը երբեք չէր գա իշխանության. վտանգը հենց բնում կխեղդվեր:
Չխեղդվեց, քանի որ հովիկներն ու մյուսներն ազգին խոստանում էին փրկություն, բարգավաճում ու արդարություն, ազգնել հիմարաբար խաբվեց՝ Նիկոլը ընտիր մարգարիտ է՝ կեղտում: Մինչդեռ 2018-ին տեղի ունեցածի հետևանքով է, որ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բռնաբարվում է Բաքվում, որի համար պատասխանատու է բացառապես Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել