Շարունակելով ինքնագովազդվել՝ Նիկոլը մեծ «ավետիս» է «Ֆեյսբուքում» հայտնել. պարզվում է՝ Բուժականում մանկապարտեզ են «ռեմոնտ» արել: Ուշագրավն այն է, որ Նիկոլն այս մասին տեղեկացրել է՝ օգտագործելով #ինչպեսխոստացելէի հեշթեգը:
Ո՞վ գիտի, օրինակ, Նիկոլն է՛լ ի՞նչ էր խոստացել: Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է ընդամենը աչքով անցկացնել 2021-ի նախընտական այն ծրագիրը, որը ՔՊ-ն խոստանում էր կյանքի կոչել, եթե վերարտադրվեր Նիկոլը:
Այսպես՝ «Ապագա կա ապագա» տխմար լոզունգի ներքո ՔՊ-ն խոստանում էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, գլխավոր խնդիրը պետք է լիներ աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա՝ բխող Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից, ՀՀ-ն իբր շարունակելու էր լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու էր աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը: Բացի սա ՔՊ-ն խոստանում էր, օրինակ, երկրում հիմնել 3 արդյունաբերական գոտի, պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծելու էին նոր «Արտադրական քաղաք»՝ «ինժեներական քաղաք»-ի օրինակով՝ նախատեսված բարձր տեխնոլոգիական սարքերի և համակարգերի մասսայական արտադրության համար, ծաղկեցնելու էին գյուղատնտեսությունն ու արդյունավբերությունը, այնպիսի հարկային քաղաքականություն էին վարելու, որ Հայաստանը դարձնեին բիզնեսի համար իսկական դրախտ:
Թվարկել կարելի է երկար, թե ինչեր էին խոստանում 2021-ին, բայց նույնքան երկար պետք է թվարկել այն խոստումները, որոնք չեն իրականացրել ու չեն էլ պտարստվում դրանց մասին հիշել:

Փոխարենը, «վիձիծե լի», մարդը մանկապարտեզ է «ռեմոնտ» արել, բա ուրիշ է՛լ ի՞նչ եք ուզում՝ Նիոլին «բարի քյալլա» ասելու համար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել