Նիկոլը հայտաարել է, թե մտադիր է գործարար համայնքի հանդեպ անտարբերություն չդրսևորել. կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորը գիտենք, ոչ ոք դա չի ժխտում, ուստի որոշել է բիզնեսի հետ խորհրդակցությունների միջոցով ոլորտի հարցերն առավել արագ ու էֆեկտիովերն լուծել: Աշխատաժողովին, որը Նիկոլն ապրիլին է ուզում կազմակերպել, հրավիրել է՝ մասնակցելու 2024թ.-ին 50 մլն դրամ և ավել հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, որոնք ցանկանում են կիսվել գործարարությամբ զբաղվելու միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով:

Հայաստանում բիզնես միջավայրը, մեղմ ասած, խայտառակ վճակում է. հատկապես հարկային նորամուծությեւններից հետռո այն է՛լ ավելի է վատացել, ուստի Նիկոլը, իմանալով սա, որոշել է իմիտացիա անել. փորձելու է ձևացնել, թե պետությունն ականջալուր է գործարարների կարիքներին, իր դռները միշտ բաց են նրանց համար, չկա ոչ մի ջոկողություն, ամեն ինչ թափանցիկ է ու արդար:

Իրականում պետք է վերջին միամիտը լինել՝ կարծելու, թե երկրի գործարար միջավայրի բարելավման հարցում Նիկոլը կարող է շահագրգիռ լինել, քանի որ նա երկիրն ըդհանուր առմամբ անկման է տանում. Գյուղատնտեսությունը ոչնչացված է, արդյուաբերություն չունենք, մի իրավիճակ է, երբ տնտեսությունը չի կարող ռեալ աճ գրանցել: Իմիտացիա ստեղծելու անհրաժեշտությունն էլ առաջացել է՝ թերևս քաղաքական հաշվարկներով պայմանավորված:

Գործարար միջավայրի բարելավման համար պետք է երկու բան անել՝ նախ՝ ներքին արտադրողին խրախուսող հարկային դաշտ ստեղխծել, ապա՝ դադարել երկիրը թուրքին հանձնել ու կայունություն,կանխատեսելիություն հաստատել, մնացած հարցերում բիզնեսն իր ուղին կհարթի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել