
Հասոյի խոսքերը չափազանց ինքնավստահ են հնչում, այնես չէ՞: Ցանկացած քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրն իշխանության համար պայքարն է, և դա գիտական ճշմարտություն է: Հետևաբար՝ հարց՝ Հասոն՝ տեղյակ չէ՞ այս մասին, թե՞ իսկապես կարծում է, թե Նիկոլի վարկանիշն այնքան բարձր է, որ ընդդիմադիր ուժերին այլ բան չի մնում, քան պայքարելը երկորդ տեղի համար: Նիկոլի վարկանիշը, ըստ մի շարք ուսումնասիրութունների, չի գերազանցում 5%-ը: Սա նշանակում է, որ ավելի թույլ իշխանություն, քան Նիկոլի իշխանությունն է, աշխարհում կա՛մ գոյություն չունի, կա՛մ թաքուբիր դեպքերում միայն կարելի կլինի գտնել նման երկրներ: Հասոն երևի կարծում է, թե Նիկոլի արտերկյա տերերն այնքան հզոչ են, որ նույնիսկ նման ցածր վարկանիշը չի խանգարի Հակոբյան Աննայի «ամուսնուն» 2026-ին վերարտադրվել: Հասոն չգիտի, սակայն,որ նույն այդ ուժերի համար իրենց դրածոների հանրային վարկանիշի հարցը բավական զգայուն թեմա է, ուստի եթե Նիկոլին չհաջողվի գոնե մի 10-15% ռեալ վարկանիշ ունենալ, նա իր դրսի տերերին էլ պետք չի լինի: Մյուս կողմից՝ մեծ հարց է՝ արդյոք Հայաստանը կհասնի՞ 2026-ին, թե՞ մինչ այդ Նիկոլի ձեռամբ կդառնանք «Արևմտյան Ադրբեջան»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3743
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել