Խնդիրը Նիկոլն ու իրա քպտուտկեքը չեն, իրենք շատ պրոբլեմատիկ, մետաստազներ տված ու պետականությունը մահվան շեմին հասցրած, բայց ընդամենը հետևանք են:
Խնդիրն, իրականում, Ախուրյանցի Անոն ա: Կամ, եթե ուզենաք՝ Պողոսը: Ախուրյանցի Անոյի օրինակով բացատրեմ, որ կոնկրետիկան շատ լինի: Տեսե՛ք, շատ ընկերներ դրած տարածում են, թե բա տեսեք, դաժե Անոն ա խելքի եկել, այնինչ, Անոյի խոսքից ակնհայտ է, որ ինքը նե ֆիգա խելքի չի եկել, նա ընդամենը Նիկոլից է հիասթափվել ու ինտուիտիվ մակարդակով զգում ա, որ դա զուտ նրանով է պայմանավորված, որ Նիկոլին ու իրեն էլ չի կարողանում նույնականացնի: Անոն ասում ա՝ ձև արեց, թե ժողովրդին սիրում ա ու խաբեց: Ու գլոբալ միտքը իրա էն ա, որ ինքը սխալվել ա, որ Նիկոլ ա ընտրել:
Այ հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը: Ախուրյանցի Անոն չի ասում, որ իրա մեղքն, օրինակ՝ նրանում էր, որ երբևէ երեխա չունենալով, ինքը ձևանում էր որպես զոհվածի ծնող: Ինքը լեզվամտածողության մակարդակով իրեն մեղավոր է համարում զուտ Նիկոլին ընտրելու/աջակցելու մասով ու դա էլ զուտ նրա համար, որ ոչ թե ինքը իր մեղքն է տեսնում ինչ-որ բանում, այլ նրանում, որ իր Նիկոլը չի արդարացրել Անոյի սպասումները:
Ասածս ինչ ա. եթե չլինի գործուն զղջում, ապաշխարանք, ադկեվատ ինքնաքննադատություն ու ռեֆլեքսիա էս ազգի մեջ, մենք հա էլ մրից՝ մրաջուր ենք մտնելու: Սխալվել կարող են բոլորը, մարդ ենք վերջիվերջո, բայց մարդ բանականը նրանով է մարդ, այն էլ՝ բանական, որ իր սխալը գիտակցում է և ջանքեր է գործադրում իրենից կախված հանգամանքները շտկելուն, որոնք հանգեցրել են սխալին: Դե իսկ եթե դա չի անում, ապա ինքն ուղղակի մի քիչ ուրիշ, բայց Ախուրյանցի Անո ա, կամ Պողոս, եթե կուզենաք:
Ուզո՞ւմ եք Նիկոլ չլինի, ուրեմն պետք ա սպանեք ձեր մեջի Պողոսին, անեք դա ամեն վայրկյան՝ կենցաղում, թե քաղաքական նախասիրություններում և այդ ժամանակ միայն կարող եք հանգիստ սրտով Նիկոլի հեռացում ակնկալել: Եթե չանենք սա, Նիկոլն ի՞նչ ա, ասա վաղը Ալիեվ չունենանք մեր գլխին ու ոչ թե ալեգորիկ Ալիեվ, այլ կոնկրետ՝ Իլհամ Հեյդարի Ալիեվ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել