Սեփական մեքենայի սալոնից ռոք երաժշտության ելևէջների ներքո Թևանյան Անդոն հայ վարորդներին «ավետիս» է հղել այն մասին, որ ինքը շարունակում է պայքարել՝ նրանց կյանքի որակը բարձրանելու. կարմիր ու կապույտ կետագծերով նշված ավտոկայանատեղիների թանկացման վերաբերյալ 2025-ին կայացված որոշման կապակցությամբ Անդոյի ուժը քաղաքապետարանին ևս դատի է տվել, ու եթե 2024թ.-ի որոշման մասով դատական պրոցեսը տևեց գրեթե 1 տարի, ապա այս մեկի դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի կեսերին, ինչի կապակցութամբ շնոհավորել է Անդոն հայ ազգին: Անդոն միաժամանակ հայտնել է, որ իրենց՝ դատարանին ներկայացրած դիմումը՝ կասեցնելու քաղաքապետարանի որոշման կիրառումը, չի բավարարվել:

Անդոն մարդկաց լրի՞վ է ապուշի տեղ դրել… Անհասկանալի է, թե որն է Անդոյի հրճվանքի պատճառը, եթե գլխավորում նա ֆիասկոյի է ենթարկվել: Ապրիլին կայանա նիստը, թե՝ ասենք 25 տարի հետո, ոչինչ չի նշանակելու, քանի որ եթե իսկապես դատարանը ունենար ցանկություն՝ Ավինյան Տիկոյին հակառակվելու, ապա Անդոյի դիմումը կբավարարվեր, և այսօր քաղաքապետարանը չէր շարունակի մարդկանց աջ ու ձախ «քերել»:

«Ռոքեր» Անդոն չգիտի՝ է՛լ ինչ անի, որ կարողանա միամիտ մարկանց վրա տպավարություն գործել: Երևի կածում է, թե մարդիկ պետք է իրեն ծափ տան, որ համեցել է դատարան դիմում գրել: Ասենք գրեցիր, հետո՞, մի բան փոխվե՞ց:

Բայց Անդոն դատարանների դռները չի ընկել, որ ինչ-որ բան փոխի. ընկել է, որ պայքարի իմիտացիա առաջացնի, որպեսզի վերջնարդյունքում Ավինյան Տիկոյի գործը հեշտացնի. միայն այն, որ Անդոն իր հույսը դրել է «Արևմտյան Ադրբեջանի» վերածվող երկրի դատարանների վրա, արդեն իսկ խոսում է այն մասին, որ նա կա՛մ ահավոր միամիտ մեկն է, կա՛մ պայմանավորված խաղ է տանում՝ իրավիճակից օգտվելու ու գրպանները լցնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել