
Անդոն սխալ բան չի ասում. Նիկոլը հենց այդպիսին է: Բայց հարց է առաջանում՝ ցախիսները միայն իշխանության շարքերո՞ւմ են հանգրվանում, ընդդիմադիր դաշտում այդպիսիք չկա՞ն:
Կան, և դրանցից մեկն ահավասիկ Նիլկոլին Ցախիսի հետ համեմնատող Անդոն է՝ ուղղակի այն տարբերությմաբ, որ Նիկոլը ողջ Հայաստանն է դնում ռիսկի տակ, իսկ Անդոն՝ ընդդիմադիր պայքարն ու, ինչո՞ւ ոչ, ընդդիմության իմիջը: Առիթներ եղել են՝ համոզվելու, որ թեմայից թռնելը Անդոյի համար բնավ անսովոր մի բան չէ, և օրինակ՝ այդպես էլ մնաց անպատասխան այն հարցը, թե ինչու Անդոն ժամանակին ժողովրդին հավաքեց հրապարակում, իսկ ինքը փախավ մարզերից մեկը՝ ընդդիմադիր պայքարն անտեր թողնելով: Կարո՞ղ է հիմա էլ նման մի բան կրկնվել ասենք տրանպորտի գների թանկացման դեմ նրա ձեռնարկած ակցիայի շրջանակերում, թե՞ այս անգամ նա նման ղալաթ չի անի ու խնդրին ավելի նուրբ մոտեցում կցուցաբերի, որ թռնելը շատ չճչա, իսկ մեղքն այլոց՝ ժողովրդի վզին դրվի:
Արդյունքներ ցույց տալու իմաստով Անդոն ժամանակ չունի, այն սպառվում է, ու եթե պարզվի, որ քաղաքացիներին համբալ հայտարարող մարդու զավակ Ավինյան Տիկոն «զադնի» չի դնում, ապա Անդոն իսկապես կխայտառակվի, բայց կհայտարարի, թե ոչ թե ինքը, այլ ժողովուրդն է մեղավոր, քանի որ հոգնեց ավտոբուսի «շոֆեռների» հետ քյալլա տալուց ու իր հետ միասին պայքարելուց:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3733
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել