
Անդոյի հայտարարությունը մի տեսակ խուսափողական չի՞ հնչոմ՝ չնայած նրան, որ նա պնդում է, թե պատրաստ են գիշերը ցերեկ դարձրած կանգառներից տուն չգալ: Խնդիրն այն է, որ ցանկացած պայքար բնականորեն ունի ժամանակային լիմիտ, և եթե որևիցե ուժի չի հաջողվում այդ ժամանակային սահմաններում տեղավորվել ու հանրային դժգոհությունը, բողքը կապիտալիզացնել, ապա տապալվում է և՛ հասարակական պայքարը, և՛ այն առջնորդող ուժը: Հիմա Անդոն ունի՞ պլան, թե ինչպես է հանրային բողոքը կապիտալիզացնելու: Մեկ ամիս, երկու ամիս կարող են քաղաքացիները կամ նրանց մի մասը այսպես ասած ճակատի զոռով չվճարել, բայց հավատացեք, որ երորրդ ամսում այլևս այդ բանաձևը չի աշխատելու, ու տեսնելով, որ արդյունք չկա՝ նույնիսկ ամենապնդաճակատերն են դադարելու պայքարել:
Ադոն այս ամենը հրաշալիորեն հասկանում է և հասկանալով՝ իր համար հիմքեր է նախապատրաստում՝ նահանջելու: Կասի՝ քաղաքացիները բավարար հետևողականություն չդրսևորեցին, մինչև վերջ չբոյկոտեցին, հետևաբար՝ իրեն այլ բան չի մնում, քան հաշտվել 150 դրամի հետ, որն Անդոն անպայմանորեն կներկայացնի որպես անձնական ձեռքբերում ու հաղթանակ՝ խայտառակվելուց խուսափելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել