
Այն, որ Նիկոլը վարչապետ է դարձել խորհդարանում կայացած պրոցեսի շնորհիվ, փաստ է. խորհդարանական երկրում այդպես են վարչապետ դառնում, և այս իմաստով ոչ միայն ՀՀԿ-ն, այլև ասենք ՀՅԴ-ն էլ է մասնակցություն ունեցել իշխանափոխության գործում: Այստեղ որևիցե միստիկ բան չկա: Մյուս կողմից՝ բնական է, որ տեղի ունեցած իշխնափոխության փաստը համազգային կորստի ու ամոթի լույսի ներքո այլ իմաստ ու նշանակություն է ստացել բոլորի համար. ցանկացած մեկը, ով թուրք, խելապակաս կամ ասենք նիկոլական չէ, չի կարող 2018-ի իրադարձություններն այլևս որպես ինչ-որ դրական բան համարել, ուստի ՀՀԿ-ականների վերաբերմունքը պետք է միանգամայն բնական դիտարկել: Ի՞նչն է այստեղ տարօրինակ Բորիկի համար, անհասկանալի է:
Ինչ վերաբերում է իր դեմ իբր ձեռնարկվող արշավներին կամ իր հրավերները չընդունելուն, ապա այստեղ Բորիկը խալտուրա է անում. նախ՝ վերջինս շատ փոքր է, որ ՀՀԿ-ն նպատակամիտված կերպով արշավ կազմակերպի, քանի որ միակ բանը, որ արվում է, բորիկաանդոյական կեղծ թեզերը հերքելն է տեղեկատվական դաշտում, ինչը բնական է, ապա՝ ընդունել մեկի հրավերը, որն իր լրատվամիջոցի հետ միասին մինչև վերջ վարկաբեկված է, իմաստ չունի. ո՞վ չգիտի, թե ինչպես կամ ում փողերով ու ինչի հաշվին է Բորիկը հարստանում՝ սեփական լրատվամիջոցը սարքած առևտրի տուն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել