Աննան հերթական գրառումն է կատարել՝ դրան կցելով հանրահայտ «Հիմնական բնազդ» («Основной инстинкт») ֆիլմի հերոսուհու հայտնի կեցվածքի նմանությամբ արված մի լուսանկար՝ ի ցույց դնելով սեփական ազդրերը: Աննայի գրառման բովանդակությունն «ուսուցողական է». հայ դիվանագետներին է կշտամբել ու փորձել նրանց խելք սովորեցնել, թե ինչպես պետք է ինքնադրսևորվեն օտար երկրներում, որպեսզի Հայաստանը չխայտառակեն:

Լուսանկարը, որն Աննան ենթադրաբար արել է արաբստաններում, չափազանց խոսուն է ու բավական հետաքրքիր կոնտրաստ է առաջ բերում. մի դեպքում նա ավանդական մահմեդական կնոջ ֆասոնով է, մյուս դեպքում՝ ազատ սեռական հարաբերություններ պրոպագանդող ֆիլմի սեքսուալ հերոսուհու: Ի՞նչ է դա նշանակում, արդյոք Աննայի սեքսուալությունն ըստ արժանվույնս գնահատվել է Քաթարում…

Ինչ խոսք՝ Նիկոլի օրոք ՀՀ դիվանագիտության մակարդակն էլ է շատ իմաստներով իջել շրիշակի մակարդակի, ինչը հետևանք է ոչ թե կադրերի պակասի, այլ լավ, փորձառու կադրերին ԱԳՆ-ից վտարելուն միտված քաղաքականության, որ շարունակվում է գրեթե 7 տարի: Բայց հաստատ Աննան այն մարդը չէ, որ կարող է իրեն իրավունք վերապահել՝ ասենք կրթելու դեսպաններին. մեկն էլ լինի, իրեն կրթի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել