Տեղեկացանք, որ ԱԺ հերթական նիստերի մեկնարկին կուսակցության վարչության փոխնախագահ Ասլանյանը հանդիսավոր ելույթով նիստերի դահլիճից նախկին գործընկերներին աչքալուսանք կտա, որ Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը համալրվեց չորրորդ կուսակցությամբ՝ իրենց նորաստեղծ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությամբ` ՄԱՍԿ-ով, որի հիմնադիր համագումարն էր շաբաթ օրը։ Այդ օրը կուսակցությունը ղեկավար կազմ` վարչություն ընտրեց, նախագահ՝ Հովիկ Աղազարյանին, փոխնախագահ՝ Հակոբ Ասլանյանին: Իսկ վարչության յոթ հոգանոց կազմի համար ութ թեկնածու էր առաջադրվել, որոնց մեջ քիչ թե շատ հայտնին Աղազարյանի ավագ որդին է` Իվանը, մյուսները, ինչպես կասեն՝ բանվոր դասակարգից են. Վանիկ Վիրաբյան՝ շինարար, Լյովա Մխիթարյան՝ ՀԿ ղեկավար, Սարգիս Հովհաննիսյան, Արթուր Մուրադյան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



