Ավանդական ամերիկյան սննդի՝ հոթ-դոգի արմատները գալիս են Գերմանիայից, ավելի կոնկրետ՝ Ֆրանկֆուրտից:
Հոթ-դոգի պատմությունը սկիզբ է առնում Ֆրանկֆուրտից, երբ մի մսագործ որոշում է ստեղծել երկար և բարակ նրբերշիկներ, ինչը և դարձել է նախատիպը ժամանակակից երշիկեղենի: Արտադրողն այն անվանում է «dachshund»: Որոշ ժամանակ անց գերմանացի մի էմիգրանտ, ով մեկնում էր Ամերիկա, սկսում է վաճառել այդ երկար և բարակ նրբերշիկները, որոնք ձևավորում է սեմդվիչի նման՝ երկկողմանի կտրած հացի մեջ:
Սա տեղի է ունեցել դեռ 19-րդ դարում, երբ մարդկությունը նույնիսկ ծանոթ չէր անձեռոցիկների հետ, դրա համար հացը խաղում էր կարևոր դեր՝ թույլ էր տալիս չկեղտոտել ձեռքերը ճարպերով: 20-րդ դարի սկզբին նկարիչ Դարգանը որոշում է կատարել մի քանի պատկերազարդումներ հոթ-դոգի վրա, ինչն արդեն շատ էր սիրվել Նոր աշխարհում: Նա գիտեր ուտեստի թարգմանությունը, սակայն չգիտեր գերմանարեն ճիշտ ինչպես է գրվում, երկար չմտածելով պատկերազարդումն անվանեց իր մայրենի լեզվով՝ տալով ընդհանուր իմաստ անվանմանը: Այսպիսով, ուտեստը ստացավ «հոթ-դոգ» անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է տաք շուն:
Նյութի աղբյուր՝ http://www.vardblog.net/2013/09/history-of-HotDog.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել