Թևանյան Անդոն, որ այս օրերին կանգառներից տուն չի գնում Մուրազի Բորկի հետ միասին, կրկին թիրախավորել է երրորդ նախագահին՝ ցինիկաբար պնդելով, թե Սերժ Սարգսյանը կողմ է 150 դրամին, կողմ է, որպեսզի տրանսպորտը թանկանա: Իսկ կողմ է, ըստ Անդոյի, քանի որ չի ցանկանում, որ «Մայր Հայաստանի» պայքարն արդյունք տա, չի ցանկանում, որ այդ ուժը քաղաքական դաշտում առաջ գնա:
Որևէ մեկը Սարգսյանից կամ նրան սատարողներից, ՀՀԿ-ականներից կամ նրանց հետ աֆիլացված մարդնացից լսե՞լ է այն մասին, որ Սարգսյանը կողմ է հանդես գալիս տրանսպորտի գների թանկացմանը: Անդոն, իհարեկ, ևս չի լսել, բայց քանի որ պատվեր ունի՝ իբր Տիկոյի դեմ պայքարելով իրականում պայքարել ՀՀԿ-ի ու երրրորդ նախագահի դեմ, նման անպատասխանատու հայտարարոթյուներով է հանդես գալիս: Նա տվյալ դեպքում, ինչպես ասում են, շառ է անում՝ կարծելով, թե նման կերպ կկարողանա ընդդիմության կոնկերտ հատվածի էլեկտորատն իր կողմը քաշել: Մյուս կողմից՝ Անդոյի բուն առաքելությունը Սերժ Սարգսյանին թիրախի տակ պահելն է, որպեսզի նրանք, ովքեր փող են տալիս Անդոյին դրա համար, ինքնամխիթարվեն. Անդոյի նմանները նախընտրում են, որ Նիկոլը աթոռին հավերժանա, քան երկրում իշխանությունն այնպես փոխվի, որ իրենք դրանից օգուտ չունենան:

Անդոն չի հասկանում, որ իրեն իրականում էժանագին ռեզինի տեղ են դրել, ու երբ ժամկետը լրանա, դեն են շպրտելու այնպես, որ նույնիսկ Բորիկին քիչ չթվա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել