Զուգահեռներ անցկացնելով 2013-ի ու իրենց կողմից ներկայումս իրականացվող բոյկոտի միջև՝ Թևանյան Անդոն պնդել է, թե ի տարբերություն 2013-ի, ներկայումս իրենց կողմից իրականացվող բոյկոտը արտոնված չէ իշխանությունների կոմղից. 2013-ին նախկին իշխանությունները բոյկոտն արտոնել էին, քանի որ ներիշխանական հակասությունների ֆոնին էր տեղի ունենում այն: Անդոն պնդել է, թե այս ֆոնին ժողովրդի խոսքը ձեռք է բերել չափազանց մեծ՝ ֆունդամենտալ կարևորություն:

Անդոն փորձել է ինքնափիառվել ու կրկին նախկին իշխանությունների թեման շահարկելով սեփական դեմքը ծածկել: Հարց կառաջանա՝ 2013-ին նախկին իշխանությունների շարքերում հակասությունների մասին խոսող Անդոն ներկայիս իշխանությունների ներսում հակասություն չի՞ տեսնում, օրինակ՝ նույն Ավինյան Տիկոյի ու Նիկոլի միջև խուլ պայքար չի՞ ընթանում, չկա՞ նման բան, չկա՞ն իշխանության մեջ թևեր, որոնք իրար են կրծում:

Իհարկե, կան, ու դա փաստ է, հետևւաբար՝ եթե առաջնորդվենք Անդոյի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ինքն էլ Նիկոլի մարդն է, որ բոյկոտ է կազմակերպել ընդդեմ Տիկոյի՝ թուլացնելու նրա ազդեցությունը կամ հարվածելու հեղինակությանը, որպեսզի Նիկոլը հեշտորեն նրանից ազատվի:

Անդոն իրականում Նիկոլին կարևոր ծառայություն է մատուցում մի քանի իմաստով. նախ՝ ընդդիմադիր դաշտն է փորձում օկուպացնել՝ այն իշխանությունների համար վնասազերծելով, ապա՝ փորձում է լուծել Ավինյան Տիկոյի հարցերը՝ Նիկոլի ձեռքը ճնշման լծակ տալով: Իսկ սա նշանակում է, որ Թևանայն Անդոն ամբուղջությմաբ իշխանական մատրիցայի անքակտելի ու կաևոր մաս է, որ իր գործն է անում ու զուգահեռաբար փող բռնում՝ հաճելին օգտակարի հետ համատեղելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել