Գովազդելով համընդհանուր հայատարարագրի վերաբերյալ Նիկոլի նոր արկածախնդրությունը՝ Անանն պոդքաստում Նիկոլին հարց էր տվել.«Քանի որ էսքան էս մասին խոսեցինք, իսկ ես շատ տեղեկացված չեմ, ես, օրինակ, ի՞նչ պետք ա հայտարարգրեմ որպես միջին վիճակագրական ՀՀ քաղաքացի, ի՞նչ է համընդհանուր հայտարարագիրը ենթադրում»:

Այստեղ Աննայի ցինիզմն այն է, որ նա ինքն իրեն միջին վիճակագրական ՀՀ քաղաքացի է հռչակում մի դեպքում, երբ հայտնի է, թե արտասահմանյան օֆշորներում ու բանկերում քանի միլիարդ դոլար է ամեն տարի Աննան ամբարում: Միջին վիճակագրական ՀՀ քաղաքացու եկամուտը ամսական չի գերազանցում մի քանի հարյուր դոլարն այն էլ այն դեպքում, եթե աշխատանք ունի, իսկ որքա՞ն է կազմում Աննայի տարեկան եկամուտն իրականում՝ «սևով» հաշված, միայն երևակայել կարելի է՝ հաշվի առնելով հայաստանյան դժնդակ ռեալներն ու Արցախի վաճառքից գոյացած «բաբլոները»:

Բայց ամենամեծ խայտառակությունն այն է, որ ոչ միայն Աննան վաղուց չի կարող դասակարգվել որպես միջին վիճակագրական քաղաքացի, այլև ՔՊ-ական այն փսլնքոտները, որոնք նախքան «հեղափոխություն» կոչվածը բառերում թրև էին գալիս, պիվա ծծում կամ փռվում ասֆալտներին ու վնգստում: Եթե դրանք են դոլարային միլիոնատեր դարձել այսօր, ուրեմն Աննայի ներկայիս սոցիալական կարգավիճակը չի կարող անակնկալ համարվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել