Հակոբյան Աննան հերթական «ռիլով» տեղեկացրել է, թե ինչ է անում անձամբ ինքը Նիկոլի հետ Վաշինգտոնում՝ փորձելով մարդկանց հերթական անգամ հիմարացնել: Մասնավորապես՝ պարզվում է, որ Աննան Վաշինգտոնում էլ է կրթարշավ իրականացնում: «Իմ քայլը» հիմնադրամի խորհրդի անդամ Արաքս Սիմիդյանի հետ միասին Zoom հանդիպում ունեցանք ամերիկահայ կենսաբան պրոֆեսոր Լյուսի Աբգարյանի հետ, ով զբաղվում է հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությունների ուսումնասիրությամբ և բուժման մեթոդների մշակմամբ: Քննարկեցինք համագործակցության եզրեր և նրան Հայաստան հրավիրելու հնարավորությունը` որպես բանախոս «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում նախատեսվող «TED formatted, in-depth talks» հանդիպումների շարքում»,-մասավորապես՝ տեղեկացրել էր Աննան:

Ակնհայտ է, որ Աննային Վաշինգտոն կրթության հանդեպ ծարավը կամ տարբեր գիտնականների հետ շփումներ հաստատելու ցանկությունը չէ, որ տարել է. լինելով ֆինասնական հարցերով Նիկոլի գլխավոր տնօրենը՝ Աննան նախևառաջ Ամերիկա է մեկնել փողերի թեմայով: Երկրորդ տեղում սեփական կարիերային առնչվող հարցերն են, իսկ այս ամենը քողարկելու համար Նիկոլի ընկերուհին ընտրել է «կրթարշավ» կոչվող քողը:

Աննայի՝ Վաշինգտոն կատարած այցի իրական բովանդակության ու նպատակների մասին հայտնի կդառնա այն ժամանակ, երբ նրանք վերադառնան Հայաստան: Այդ վերադարձից կարճ ժամանակ անց կպարզվի, թե ինչ հրահանգներ են այնտեղ Աշոտիկի մամային տվել, «կանաչ լո՞ւյս են վառել», թե՞ «կարմիր քարտ ցույց տվել». Աննան ամբողջությամբ արտաքին կառավարման տակ է դրել թե՛ երկիրը, թե՛ ինքն իրեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել