168.am-ը գրում է․

Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ապրանքների և ծառայությունների ընդհանուր զամբյուղում ներքաղաքային տրանսպորտի տեսակարար կշիռը գնահատվում է 0,4% (ըստ հանրապետության վիճակագրական կոմիտեի մեթոդաբանության), այդ թվում Երևանի տրանսպորտինը՝ 0,23% (մնացածը մարզայինն է):

Ըստ այդմ, ինչպես պարզաբանեց Գալստյանը, նշված 0,1% գնաճը տեսական առավելագույնն է՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ բոլոր ուղևորների համար ուղեվարձը կարժենա 150 դրամ, այսինքն՝ կթանկանա մեկուկես անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել