Փողոցներ ընկած ու Ավինյան Տիկոյի տրանսպորտային «ռեֆորմը» բոյկոտելու կոչ անող Թևանյան Անդոն իր վերջին «լայվերից» մեկում համոզմունք էր հայտնել, որ մեծ գործընթացները կարող են սկսվել փոքր խնդիրներից, սոցիալական խնդիրների բարձրացումից, ուստի պետք է անընդմեջ բոյկոտել ու պայքարել. աշխարհն ունի այդ փորձը:

Թևանյան Անդոյի նպատակը, փաստորեն, աշխարհի փորձը սեփական նպատակներին ծառայեցնելն է: Ո՞րն է այդ նպատակը: Այդ նպատակը հասունացող հեղափոխության գլխին կանգնելն է ու այն պսևդոհեղափոխության վերածելը: Անչափ կարևոր է սա ֆիքսելը, քանի որ Անդոն սկզբունքորեն չի կարող իրական հեղափոխություն կամ իշխանափոխության հանգեցնող պրոցես գլխավորել, ինչի մասին վկայում է նրա գործունեությունը հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում:

Իրական հեղափոխության կարիք, իհարկե, վաղուց է Հայաստանում առաջացել, ուղղակի հասարակության խնդիրը պետք է լինի որևէ մեկի խայծը կուլ չտալը, գնալը նրա կամ այն ուժի հետևից, որն իսկապես ունակ կլինի՝ արդարացնելու ժողովրդի հույսերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել