Կանգառում ավտոբուս նստելուց բնականաբար 100 դրամ դրեցի ու լսում եմ, որ հետևիցս երկու հոգի մտնում են սրահ, թե բա չի կարելի: Ասում եմ ինչը չի կարելի ես բոյկոտում եմ խայտառակ որոշումը: Ու ինձ դիմողին ասում եմ հլը մի հատ ներկայացի: Բա, թե քաղաքապետարանից ենք ու դուք իրավունք չունեք 100 դրամ վճարել, որովհետև այդ պարագայում վարորդն էլ իրավունք ունի չքշել: Բնակաբար շատ արագ հասկացան, որ իմ հետ անիմաստա էդ ոճի մեջ խոսել, սակայն ինչն է այստեղ հատկանշական: Փաստորեն ռեպրեսիվ վարչախումբը փորձ է անում սենց ճղճիմ մեթոդաբանությամբ հոգեբանորեն ճնշել ընդվզող քաղաքացիներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել