
Հայ հասարակությանը հոգեբանորեն ահաբեկելու և վախի մթնոլորտում պահելու գործընթացը շարունակվում է։
«Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները:»։
Սա հատված է ՆԳՆ հաղորդագրությունից, նշվում է, որ 5 օտարերկրացի է ձերբակալվել, նրանց ազգությունն ու քաղաքացիությունը չի նշվում, բայց դա, սկզբունքորեն, էական չէ, էական այն է, որ չի վերահսկվում, թե ով և ինչ նպատակով է երկիր մտնում և ամենևին բացառված չէ ու խիստ հավանական է, որ այսօր Հայաստանում վխտում են տարբեր անձնագրերով տարրեր, որոնք կոնկրետ աշխատանք և հանձնարարություն են կատարում ներսում ` հոգեբանական ազդեցության նմանատիպ միջադեպերով հայ հասարակությանը վախի, անհանգստության, լարվածության մեջ պահելու և այդկերպ էլ ավելի թուլացնելու հասարակության հավաքական իմունիտետը։ Սա Հանրապետության հրապարակի խայտառակ տեսանյութից հետո երկրորդ տարօրինակ միջադեպն է օտարերկրացիների մասնակցությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mghahramanyan/posts/pfbid02Mh4vYaHEoUU2CczMNXDF16UG39rbxzWgAHuEg9ePUfD1DrYf777B9bSY9DU52Xogl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել