
Վաղ առավոտից քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը՝ վճարելով 100 դրամ: Բոյկոտին է միացել Երեւանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամները, որոնք նստում են ավտոբուսներ եւ քաղաքացիներն հորդորում չվճարել թանկացած սակագնով:
Քաղաքացիներից մեկը ավտոբուսում հայտարարեց, որ ժողովուրդը պետք է սթափվի, քանի որ տրանսպորտով, հայտարարագրերով Փաշինյանը «շեղում է, հողերը ծախում է»:
«Սիրելի հայ ժողովուրդ, տրանսպորտով, հայտարարագրերով, Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում ցեղասպանությունը մխտռելով շեղում է մեզ, մի հատ մտեք Սյունիքի մարզ, տրաֆարետը դրված է, գրված է բարի գալուստ Ադրբեջան, ինքը սրանով ժողովրդին շեղում է, հողերը ծախում է, բառացիորեն հանգիստ ձեւով հայրենիքը ծախում է, վաղը դուռը բացելու ես, թուրքը դեմդ կանգնելու է, չնայած հայկական պասպորտով լիքը թուրք կա: Ժողովուրդ, սթափվե΄ք, իմ շատը գնացել, քիչն է մնացել, բայց ես սա անում եմ իմ թոռի, ծոռի համար, կործանվում եք, ենք, մի փոքր Հայաստան է մնացել: Էսքան կարելի է լռե՞լ, բերետավորներ ջան ոնց եք հայի գլխին խփում, թուրքը հայի գլխին կխփի»,-ասաց քաղաքացին: