
Արդյոք դեռևս ՔՊ-ական չհանդիսացող Աննան կգնա՞ լիարժեքորեն կուսակացականացվելու ճանապարհով: Նրա դրական ընտրությունը, նկատենք, կունենար երկակի նշանակություն. մի կողմից՝ քաղաքականության մեջ հստակ քայլեր անելու համար գուցե Աննային իսկապես անհրաժեշտ կլինի կուսակցականացվել, ՔՊ-ի թուրքական լոգոն ճակատին ճպցնել, մյուս կողմից՝ ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ, զրոյական ռեյտինգ ունեցող, շատերի շրջանում Էրդողանի հետ նույնացվող, քանդող բրիգադի համբավ վայելող ուժ է, հետևաբար՝ եթե Աննան դառնում է լիարժեք ՔՊ-ական, ապա այդ բոլոր հատկանիշներն ավտոմատ կերպով վերագրվելու են նաև Աննային: Չէ, այնպես չէ, որ հիմա չի վերագրվում, բայց այն ժամանակ ամեն բան կդառնա առավել ցայտուն:
Թե ինչ ընտրություն կկատարի Աննան, իհարկե, իրենից կախված չէ. նա անելու է, ինչ որ կհուշեն դրսից, ինչպես որ հարմար կգտնեն նրանք, ովքեր հովանավորներն են ՔՊ-ական իշխանության և որոնց թելադրանքով էլ Նիկոլը կառուցում է «Արևմտյան Ադրբեջան»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3684
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել