
ԱԺ փակ լսումների շրջանակներում մասնակցեցի անհետ կորած մեր հայրենակիցների հարցով քննարկմանը, որ շուրջ 5 ժամ տևեց` առանց ընդմիջման:
Անհետ կորած զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները բավականին փաստարկված զեկույցներ և հարցադրումներ էին նախապատրաստել, և շատ դիտարկումների վերաբերյալ համապատասխան կառույցները կամ ասելիք չունեին կամ դրանք ակնհայտորեն չէին բավարարում թեմայի գլխավոր շահառուներին:
Առավելագույնը, ինչ արձագանքում էին տարբեր կառույցների ղեկավարները, ներկայացվող փաստերի, խնդիրների առնչության լրացուցիչ ճշտումներ անելն էր կամ նոր հանձնարարականների մասին հավաստիացումները:
Տպավորություն էր ստացվում, որ կարծես պատերազմը նոր է ավարտել և անորոշությունների ու անհայտների վերաբերյալ նոր-նոր աշխատանք է նախաձեռնվում, այն էլ լավատեսություն չներշնչող խոստումներով:
Մի խոսքով, ծանր մթնոլորտ, մեծաթիվ մտահոգություններ, խնդիրներ և վերջը չերևացող գործընթաց:
Միակ բանը, որ այդ ընթացքում անընդհատ մտքիս էր` անհետ կորած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների ծանր հոգեվիճակն ու ապրումներն էին, որոնցից շատերի հետ վաղուց շփումներ ունեմ ու նրանց ամուր կամք, համբերություն և ուժ եմ ցանկանում, որպեսզի այս դժոխային փուլը հաղթահարեն ու իրենց համառ ջանքերը նպատակին ծառայեն` հասարակական մեծ սատարմամբ ու մասնակցությամբ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=9221202804611822&id=100001665835935&mibextid=wwXIfr&rdid=JQx5aHbJLqoeb9vv#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել