Այն, ինչ կատարվում է տրանսպորտի ոլորտում, նույնը կատարվում է արտաքին քաղաքականությունում, ներքին քաղաքականությունում, բանակաշինության հարցում, տնտեսությունում և այլն: Այս մասին իր էջում գրել է Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա պարզապես կառավարման ճգնաժամ է: Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնք չունեն փորձ, չունեն մենեջմենթի ունակություն, գիտելիք և, ամենակարևորը, չունեն բարոյական նկարագիր ու պատասխանատվության զգացողություն:
Նույն պատճառով կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքները, մարդկային կյանքեր, ու սա դեռ վերջը չէ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել