Չորեքշաբթի ուշ երեկոյան Ստոկհոլմից հարավ գտնվող Սյոդերտելյեում հրազենային վնասվածքներով 38ամյա տղամարդ է հայտնաբերվել։ Ինչպես հայտնել է SVT հեռուստաալիքըխոսքը Ղուրանի հրկիզման ակցիաների կազմակերպիչ Սալվան Մոմիկայի մասին էորը մահացել է ստացած վերքերից։

Հինգշաբթի Ստոկհոլմի շրջանային դատարանը պետք է վճիռ կայացներ «ազգության հատկանիշի վրա հիմնված ատելություն հրահրելու» մեղադրանքով։ Սակայն դատավճռի հրապարակումը հետաձգվել է, քանի որ «հաստատվել է մեղադրյալներից մեկի մահը»։

Ոստիկանությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը կամ սպանվածի ինքնությունը։ SVT-ի տեղեկացմամբ՝ գործի քննությանը ներգրավված է անվտանգության ծառայությունը, մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Հանցագործության վայրի շրջակայքը շրջափակված է, կատարվում է բազմաբնակարան շենքի հարակից տարածքի խուզարկում։

Սալվան Մոմիկան Շվեդիա էր եկել Իրաքից 2018թ., 2021թ. ստացել է երեք տարվա կեցության թույլտվություն։ 2024թ. ամռանը նրա ժամանակավոր կեցության թույլտվությունը երկարացվել է մեկ տարով։ Շվեդ դատախազները Մոմիկային մեղադրանք են առաջադրել «ազգության հատկանիշի վրա հիմնված ատելություն սերմանելու համար»։ Նրան մեղադրանք է առաջադրվել չորս դրվագով 2023թ. ամռանը Ստոկհոլմի չորս վայրերում Ղուրանը այրելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել