Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը,

2025 թվականին քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից։

էլեկտրոնային ստորագրության համար սահմանված տարեկան վճարից ազատման մասին ԷԿԵՆԳ-ի հաղորդագրությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից:

Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։

Այն քաղաքացիները, ովքեր մինչև նշված ժամկետը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով: Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անձանց կողմից որևէ հավելյալ գործողություն իրականացնելու կարիք չկա:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԷԿԵՆԳ ՓԲԸ սպասարկման կենտրոն: +374 60 464504

https://www.ekeng.am/hy/

ՀՀ պետական եկամուտների կոմիտե 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել