
եկեք էս էլ գրեմ էլի
ուրեմ գնացինք տխրահռչակ թելսել, որ հաստատենք մեր ու մեր երեխեքի կապը։ Թելսելը ասեց չէ, ախպեր, ձեր երեխեքը ծնվել են Ռուսաստանում, ծննդականը ռուսական ա, ջհանդամը գյոռը, թե հայկական քաղաքացիություն չունեն, գնացեք զագս։
Գնացինք զագս, զագսը ասեց հենց ուզենաք երեխեքին պսակել, էն վախտ էլ կգաք։ Մնացած հարցերով ստե էլ չերևաք, գնացեք Արդարադատության նախարարություն։
Գնացինք Արդարադատության նախարարություն, ասինք սենց ու սենց, կլինի մի հատ թուղթ տաք, որ սաղ իմանան երեխեքը վերցնովի չեն, որբ չեն։ Ասին չէ, չենք կարա տենց բան տանք, էդ ռուսական ծննդականների հետ խնդիրը գիտենք, բայց բան չենք կարա անենք։ Ջհանդամը գյոռը թե Հայաստանի քաղաքացի չեն էդ երեխեքը։ Այ երբ հասնի բանակ տանելու վախտը, էն վախտ հարց չկա, մեր գլխի վրա տեղ ունեք։
Բա հիմա ինչ անե՞նքին էլ պատասխանեցին, որ քաղաքապետարանում տեղյակ են էդ խնդրի մասին, մենք մենակ չենք, ինչպես մենակ չէր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում 2018 թվականի ապրիլին։
Հիմա Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, էս ցիրկի մասին ի՞նչ կասեք։
ու վաբշե ձեզ մեկ չի՞ ում երեխեն ա, որտեղից ա հայտնվել և այլն։ Աշակերտ ա, սովորում ա Երևանում, խի՞ պիտի յոթը կռուգ ֆռֆռաս, որ փորձես ձեր երանելի տոմսային համակարգով աշակերտի տոմս առնել, էն էլ չստացվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid037ZM1KJQwVvffzcdkdv6ZoFCrqrqiZDuW9Q1gcwAnemWbmA2x4Vrs8GDLv9iini2Wl&id=100025298523510
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել