Հայտարարելով, որ հայ ժողովուրդը, պահպանելով իր ինքնությունը պետականության բացակայության պայմաններում, ինքն իրեն հերոս է զգացել ու հպարատացել՝ Հակոբյան Աննան կարծիք է հայտնել, թե հայերս սովորել ենք ու նախընտրում ենք պետության չգոյության պայմաններում ինքնություն պահպանել և դրանով պարծենալ:
Աննան փորձում է հայ հանրությանը համոզել, թե այն պետությունը, որն ինքն է կառուցում, լավագույն գործիքն է՝ պահպանելու ինքնությունը: Նա կոչ է անում չընդդիմանալ, օգնել իրենց կառուցելու խորքում «Արևմտյան Արդբեջան» հանդիսացող այն Հայաստանը, որտեղ ինքն ու Նիկոլն են թագավորելու: Իսկ իրենց Հայաստանը չի կարող լինել ավելին, քան 29743 քկմ-ը, ուստի եթե իսկապես ժողովուրդն ունի ցանկություն՝ պահպանելու իր ինքնությունը, ապա պետք է հաշտվի սրա հետ: Այսինքն՝ Արցախը հանձնել են, Իլհամի հետ միասին հայաթափել են, Հայաստանի սուվերեն տարածքից հարյուրավոր կիլոմետրեր զիջել են, ազիկների «սրտին յուղը քսել են», ու հիմա հայտարարում են, թե ինքնությունն են պահպանում հայության, և սա՝ այն դեպքում, երբ ասենք Սիմոնյան Ալենը վախենում է արտաբերել «Արցախ» բառը՝ հայ ժողովրդի բնօրրանը համարելով բուն ադրբեջանական:

Սրան ի՞նչ անուն կարելի է տալ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել