Հերթական «ռիլով» Հակոբյան Աննան ի ցույց է դրել, թե ինչպես են «Արամե» պատկերասրահում Աննայի բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված վիճակահանության հաղթողները ստանում իրենց նվերները: Շնորհակալություն հայտնելով աջակիցներին, մասնակիցներին ու նվիրատուներին Հայաստանում բարեգործության նոր մշակույթի ձևավորմանը նպաստելու համար՝ Աննան պնդել է, թե ստացված ողջ հասույթն ուղղվել է հիմնադրամի 2025-ի ծրագրերի իրականացմանը:
Ի՞նչ նոր մշակույթի մասին է Աննան խոսում, «Իմ Քայլը» հինդրամի միջոցով ու իշխանական լծակների կիրառման ճանապարհով տարբեր ձեռնարկատերերից ու փողատերերից փող «քերելո՞ւ»: Իսկ ո՞վ է ասել, որ կատարվողը գոնե դույզն-ինչ կապ ունի «բարեգործություն» կոչվող երևույթի հետ: Աննայի կաշելյոկը հաստացնելը բարեգործությո՞ւն է, թե՞ բացահայտ թալան՝ փաթեթավորված ճռճռան, փայլուն թղթով, «բանծիկն» էլ վրան, որ հանկարծ չերևա, թե իրականում ինչ է անում անմեղ մարդկանց հետ Աննան:
Ջազային երաժշտությամբ համեմված «ռիլերի» տակ հեղինակն իրականում թաքցնում է իր իրական դեմքը, որը բոշա գրդոնչիի այլանդակ «ռոժ» է, իսկ գրդոնի նպատակն էլ Նիկոլի արտերկրյա հովանավորների գրպանը հաստացնելն է: Տոտալ թալանի մի մասն Աննան պահում է իրեն, մյուս մասը դրսում է մուծվում, որ Նիկոլին պահեն, և քանի դեռ հայ հանրությունը իր մեջ ուժ ու վճռականություն չի գտել՝ այս խեղկատակներին ռադ անելու, այս ամենն անվերջ շարունակվելու է, իսկ Հայաստանը հյուծվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել