Lurer.com-ը գրում է․

«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված  Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի (կենտրոնական մասի վերակառուցման, և նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտևորման)մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ) նախագծման առաջադրանքին»,-այս մասին գրում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նա շարունակում է, որ Կիրանց գյուղից տեղեկացել է՝  պետության կողմից մինչև 21 միլիոն դրամ վարկային աջակցությամբ 15 առանձնատուն է կառուցվում,  ևս 40-ը նախատեսվում  է  առաջիկայում կառուցել։

«2024թվականին սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի  ցանվել։

Հարց է, թե  սահմանագոտում ինչպես է  կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի խանգարելո՞ւ դրան»,-գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել