
Կրեմլը տեսնում է ՀՀ իշխանությունների ջանքերը՝ պոկվելու Մոսկվայի ազդեցությունից, ինչը, իհարկե, առաջ է բերելու անխուսափելի հակազդեցություն, իսկ թե կոնկրետ ինչ տեսքով, Լավրովը, ըստ էության, բացահայտել է: Եթե Հայաստանը հեռանոմ է ՌԴ-ից, ապա հարվածի տակ է հայտնվելու նախևառաջ երկրի էներգետիկ անվտանգությունը, ինչը ոչ պակաս էական է, քան ֆիզիկականը: Մյուս կողմից՝ Լավրովը հասկացրել է, որ Մոսկվայում չեն պատրաստվում ձեռքերը ծալած հետևել Նիկոլի կապիկություններին, և հարկ եղած դեպքում կարող են իշխանափոխութան հասնել Հայաստանում. Վրաստանի վերաբեյալ հայտարարությունը հենց այդ մասին է:
Բայց Մոսկվան ունի՞ երաշխիք, որ իշխանափոխութան այդ վերջին փորձն էլ չի տապալվի այն դեպքում, երբ պարզ չէ, թե ում վրա են ՌԴ-ում խաղադրույք կատարում: Բորիկն ու Թևանյան Անդոն, օրինակ, կարող են շատ մեծ հաջողությամբ տապալել ռուսական ծրագրերը, եթե ստացվի այնպես, որ հենց Անդոյին որոշ ուժեր առաջ մղեն ներքաղաքակքն դաշտում: Եթե Մոսկվան ցանկանում է իսկապես արդյունքի հասնել, ապա պետք է խնամքով վերաբերվի այն հարցին, թե ովքեր են ցանկանում իշխանափոխությունից հետո նստել երկրի գլխին, ցանկացողները, արդյոք, ունե՞ն իրական ներուժ՝ իշխանություններին «ձեռնոց նետելու» ու հաջողելու:
Գուցե Մոսկվայում կարծում են, թե եթե գազի գները բարձրանան, այդ հարցը կդառնա երկրորդական, բայց նրանք սխալվում են. հենց ՔՊ-ին փոխարինելու եկող իշխանության որակի հարցն է այսօր առաջնային, իսկ նրանք, ովքեր այսօր դիրքավորվում են Մոսկվաի շահերի տիրույթում, Նիկոլից լավը չեն ու հանրության շրջանում հեղինակություն չեն վայելում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3658
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել