Դավոսում, պանելային քննարկման ժանակ Նիկոլը հայտարարել է, թե ԵՄ-ին մոտ լինելու իրենց ցանկությունը պայմանավորված է ժողովրդավար լինելով: «Երբ դու ժողովրդավարություն ես, ցանկանում ես ժողովրդավարությանը մոտ կամ դրա կիզկետում լինել, քանի որ հակառակ դեպքում դա անտրամաբանական կլինի»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը՝ ջանալով քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել հայտնի «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, որի հիմքով էլ Կառավարությունը վերջերս հաստատել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

Ասում են՝ Արևմտյան կենտրոնները մտադրվել են փոխել Նիկոլին, և շուտով կարող ենք ականատես դառնալ շատ լուրջ ներքաղաքական պրոցեսների: Նրա փոխարեն ուզում են տեսնել իրենց ավելի մոտ կանգնած մեկին: Ակնհայտ է, որ Նիկոլի՝ ԵՄ-ին ավելի մոտ լինելու մասին անիմաստ հայտարարությունները ազդանշան են՝ որոշումների ընդունման համապատասխան կենտրոնին: Բայց արդյոք այդ ազդանշանը կընկալվի՞:

կընկալվի է, թե՝ ոչ, փաստ է, որ Նիկոլի վկայակոչած փաստարկն այն մասին, թե իրենք ժողովրդավար են, ամենաքիչը կարող է «ծիծաղ առաջացնել եփած հավի մոտ», քանի որ բոլորին է տեսանելի, թե իրականում ինչ տեսք ունի ժողովրդավարությունը Հայաստանում: Այն բացառապես սոցցանցային է. Աննան ու Նիկոլը միասին ինքնադրսևորվում են խոհանոցում, Աննան տեսախցիկների առաջ անգլերեն է պարապում, կրթարշավ իրականցնում ու պոդքաստ վարում, Նիկոլը երթևեկում է մետրոյով, հաճախակի «լայվեր» անում՝ ինքն իր հեռախոսի հետ զրուցելով և այսպես շարունակ: Մինչդեռ ռեալ կյանքում խայտառակ վիճակ է տիրում և ամենևին էլ ոչ միան քաղաքական իմաստով:

Եվրոպացիները նայում են Նիկոլին ու ծաղրում՝ Աննայի «սպառծիվկայի» վրա ղժժալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել