Հարց՝

Բարև Ձեզ հարգելի բժիշկ: Խնդրում եմ` ասացեք` հայկական, Երևանյան  հիվանդությունը  կարո՞ղ է չբերության պատճառ լինել, ազդու՞մ է այդ հիվանդությունը կնոջ վերարտադրողական համակարգի  վրա: Նախապես  շնորհակալ եմ:

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

 Հայկական, Երևանյան կամ ավելի ստույգ պարբերական հիվանդության ախտածագումը մինչև վերջ պարզաբանված չէ:  Հայտնի է, որ հիվանդությունը հակում ունի առաջացնելու լորձաթաղանթների կպումնային ախտահարումներ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել արգանդախողերի շարժունակության խանգարման և փողային անպտղության առաջացման: Սակայն ճիշտ բուժման և կանխարգելման դեպքում հնարավոր է խուսափել այդ բարդությունից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել