ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին(...): պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:
Գարիկ Գալեյանի նկատմամբ դատավճիռը կայացվել է 17․01․2025թ, սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը, օրենքով սահմանված ժամկետում, դատավճիռը չի ուղարկում և չի պատրաստվում ուղարկել պաշտպանական կողմին։
Քիչ առաջ խոսեցի աշխատակազմի հետ և պարզվեց, որ դատավճիռը դեռ պատրաստ չէ, պարզ չէ երբ պատրաստ կլինի և երբ կուղարկվի։
Մասիս Մելքոնյանը դանդաղաշարժ դատավոր չէ, օրինակ՝ նույն օրը եզրափակիչ ելույթներ ունկնդրեց, նույն օրը հեռացավ աձանձին սենյակ ու մոտ 30 րոպեում վերդիկտ կայացրեց, նույն օրը անցավ լրացուցիչ դատալսումների, նույն օրը դատավճիռ կայացրեց։ Անմիջապես հետո խափանման միջոցի որոշումը փոստով և էլ փոստով ուղարկեց Պրոբացիայի ծառայություն։
Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության։
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է։ Չէէէ դժվար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել