250 գ ալյուրը, 75 գ աղացած նուշը, 1թ. գդալ փխրեցուցիչը, կես թ. գդալ սոդան, դարչինը, մեխակը, կոճապղպեղը և մշկընկույզը (յուրաքանչյուրից կես թ. գդալից մի փոքր քիչ), 1 կիտրոնի, 1 նարնջի քերած կեղևը լցնել ամանի մեջ, լավ խառնել: Գոլորշու վրա հալել 200 գ բաց գույն ունեցող մեղրն 85 գ կարագի հետ, երբ կարագը հալչի, զանգվածը լցնել չոր բաղադրիչների վրա և փայտե գդալով լավ խառնել: Ամանի բերանը ծածկել տոպրակով և թողնել սառչի: Սառչելուց հետո գնդիկներ պատրաստել, մի փոքր սեղմել և թխել նախապես 180 (350 fahrenheit) աստիճան միացրած ջեռոցում մոտ 15 րոպե: Վերջում կարող եք զարդարել հալած շոկոլադով կամ էլ վայելել հենց այդպես:) Համեմունքները կարող եք պակասեցնել: 250 գ-ից ավել ալյուր չավելացնեք. սառչելուց հետո խմորը պնդանում է: Բարի ախորժակ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: