Պարզվում է՝ մինչ Նիկոլը, ոռը մետրոներին քսելով, փորձում է գովազդել Ավինյան Տիկոյի տխրահռչակ տրանսորտային բարեփոխումը, նույն կերպ Հակոբյա Աննան է Ֆեյսբուքում փորձել փառաբանել Տիկոյի տրանսպորտային քաղաքականությունը՝ որոշ լուսանկարներ հրապարկելով: «#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը սովորելն է տասնամյակներով ՏԵՂՈՒՄ ՉԴՈՓԵԼ»,-մասնավորապես՝ հայտարարել է Աննան՝ ակնարկելով, որ տրանսպորտի գները չեն կարող մնալ 100 դրամ, իսկ տրանսպորտի գների դեմ պայքարողները պետք է այլ՝ նոր բառապաշար գործածեն իրենց պայքարում. հիմա նույն բառամթերքն են գործածում, ինչ 12 տարի առաջ:

Աննային ո՞վ է կրթում, հետաքրքիր է: Կրթողները, տեսնելով Աննայի կենսամակարդակը, երևի կարծել են, թե ազգաբնակչությունն էլ է շքեղ ու ցոփ կյանքով ապրում կամ գոնե այնքան վատ չի ապրում, որքան իրականում: Փոխարենը գոնե լռեր, սկսել է Ավինյան Տիկոյի իդեան արդարացնել, ինչը, իհարկե, հասկանալի է. Տիկոն քանի՞ գլուխ ուներ, որ առանց Աննայի նման հարց դներ ու լուծեր:

Մնում է ուղղակի հասարակությունը հետևություն անի ու սրանց անակնկալի բերի: Բայց կանի՞, թե՞ էլի նախկիններին կմեղադրեն ու Նիկոլին կվերարտադրեն՝ Հայաստանի գերեզմանաքարը դնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել